Մատչելիության հղումներ

Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը

Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի ամենամյա դարձած «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։

«Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները»,- հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

Հաղորդվում է, որ զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ.- ««Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը»:

XS
SM
MD
LG