«Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը առաջիկայում կարող են լայնածավալ միգրացիոն ճգնաժամի բախվել», - այսօր հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևը։
Պատճառն, ըստ պաշտոնյայի, Իրանի շուրջ ծավալվող զարգացումներն են։
«Էներգակիրների և պարարտանյութերի մատակարարման միջազգային ուղիների արգելափակումը, կարևորագույն ենթակառույցներին հասցվող հարվածները, ինչպես նաև հետագա էսկալացիայի ռիսկերը մեծ աղետի նախադրյալներ են ստեղծում։ Նման աղետը կարող է ծավալուն միգրացիոն պրոցեսների և մարդասիրական ճգնաժամերի հանգեցնել», - հայտարարել է Սիսոևը ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կառույցների ղեկավարների՝ այսօր Մոսկվայում մեկնարկած խորհրդակցության ժամանակ։