Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը Հնդկաստանի ՊՆ-ում քննարկել է պաշտպանական համագործակցության զարգացումը

Լուսանկարը՝ Հնդկաստանում Հայաստանի դեսպանության
Լուսանկարը՝ Հնդկաստանում Հայաստանի դեսպանության

Հնդկաստանում Հայաստանի դեսպան Վահագն Աֆյանը և Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության հարցերով համատեղ քարտուղար Ամիտ Թելանգը հանդիպել են՝ քննարկելու երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացումը։

Նյու Դելիում Հայաստանի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացման հարցերը, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության և ռազմական կրթության ոլորտներում, ինչպես նաև առաջիկա փոխադարձ այցերի կազմակերպչական մանրամասները:

Կողմերը նաև անդրադարձել են երկկողմ շփումների ակտիվ շարունակությանը, համագործակցության զարգացմանը և ռազմավարական հարաբերությունների խորացմանը։

2025 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում կայացած խորհրդակցությունների ընթացքում ստորագրել են 2026 թվականի համագործակցության ծրագիր։

2024-ի փետրվարին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են Հայաստանի պաշտպանության ոլորտում սպառազինությունների ձեռք բերման հիմնական գործընկերները։

Հնդկական IADN գործակալությունը Հայաստանը նշել է որպես Հնդկաստանից սպառազինության ամենախոշոր գնորդ։ Գործակալության գնահատմամբ՝ 2024-2025 ֆինանսական տարում Երևանը Նյու Դելիից ձեռք է բերել մոտ 600 միլիոն դոլարի սպառազինություն։

XS
SM
MD
LG