Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:
Կաթողիկոսը Էջմիածնի մայր տաճարում մատուցել է Ճրագալույցի պատարագը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում է ներկա եղել Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջին միացած Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մատուցած պատարագին:
Հիսուս Քրիստոսի Հարության տոնը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։