Հայ -ադրբեջանական կարգավորման գործընթացը մեծ հեռանկարներ է բացում. Էստոնիայի ԱԳ նախարար

Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնա, արխիվ
Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնա, արխիվ

Ադրբեջանի փորձը էներգետիկ ոլորտում, «Արևելք-Արևմուտք» և «Միջին միջանցք» նախագծերը, ինչպես նաև տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացը մեծ հեռանկարներ են բացում, այսօր Բաքվում հայտարարել է Էստոնիայի արտգործնախարարը:

«Մենք մեր դեսպանատունն ենք բացել նաև Հայաստանում: Դա վկայում է տարածաշրջանի նկատմամբ մեր հետաքրքրության և Հարավային Կովկասում մեր ներկայությունն ընդլայնելու մտադրության մասին», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մարգուս Ցահքնան:

Էստոնիայի արտգործնախարարի մասնակցությամբ այսօր Բաքվում կայանալու է այդ երկրի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը:

Հայաստանում Էստոնիայի դեսպանատունը բացվել է այս տարվա ապրիլին՝ երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ:

​
XS
SM
MD
LG