Արաբական թերակղզու ամենահարուստ ու ազդեցիկ երկրների՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ու Սաուդիան Արաբիայի ջրերը մի առվով չեն հոսում. կուլիսային մրցակցությունը վերջերս ուղիղ բախման վերածվեց:
Եմենում երբեմնի համախոհներ Սաուդիան Արաբիան ու Արաբական Միացյալ Էմիրություններն առաջին անգամ ուղիղ բախվեցին 2025-ի վերջին, երբ Սաուդները ռմբակոծեցին զենք տեղափոխողներին։ Ռիադն ասաց՝ այդ զենքը Էմիրություններն էր ուղարկել Հարավային Անցումային Խորհրդին՝ STC-ին:
Էմիրությունները ժխտեց ու հայտարարեց՝ զորքերը Եմենից դուրս կբերի: Սաուդիան Արաբիայի հովանավորությունն ունեցող կառավարությունը հայտարարում է, որ լիարժեք վերահսկում է երկրի հարավը, իսկ հարավի անջատողականները դուրս են մղվել:
Մանրամասները՝ տեսանյութում.