Ռուսական անօդաչու թռչող սարքերիի գիշերային հարձակման հետևանքով վնասվել է Ուկրաինայի Օդեսայի մարզի նավահանգստային, տրանսպորտային և բնակելի ենթակառուցվածքները, այս մասին այսօր հայտարարել է մարզի նահանգապետը։
Օդեսայի մարզի նահանգապետ Օլեգ Կիպերը հայտնել է, որ հարձակումը հրդեհներ է առաջացրել մի քանի վայրերում և վնասել է վարչական շենքերը: Նահանգապետը նշել է, որ առնվազն վեց բնակելի շենք է հարվածի ենթարկվել, պաշտոնյան հավելել է, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան: