Մատչելիության հղումներ

Գյումրիում լրագրող է ձերբակալվել

Գյումրիում այսօր առավոտյան ձերբակալվել է տեղական «Ambion.news» լրատվական կայքի լրագրող Արամ Դավթյանը: Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց կայքի հիմնադիր Հասմիկ Վիրաբյանը։

Վիրաբյանը կարծիք հայտնեց, թե ձերբակալությունը հավանաբար կապ չունի երիտասարդ լրագրողի մասնագիտական գործունեության հետ, քանի որ Դավթյանը կայքում աշխատանքի է անցել ընդամենը երեք օր առաջ։ Մինչ այդ նա փորձաշրջան էր անցնում խմբագրությունում և լուսաբանում քաղաքական ուժերի նախընտրական հանդիպումները։

Վիրաբյանի խոսքով՝ ինքը զրուցել է Արամ Դավթյանի հոր հետ, որը հայտնել է, որ ինքն էլ տեղեկություն չունի որդու ձերբակալության պատճառների մասին։

Վիրաբյանի փոխանցմամբ՝ Դավթյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Կոմիտեից, սակայն, առայժմ չեն հայտնում, թե ինչ հիմքով է ձերբակալվել Արամ Դավթյանը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG