Google-ը, Նիագարան, Բուենոս Այրեսը՝ լուսավորված եռագույնով
Հայաստանն այսօր նշում է անկախության 35-ամյակը, որի առթիվ աշխարհի մի շարք վայրեր կլուսավորվեն հայկական դրոշի գույներով: 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
5
Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ տոնական միջոցառումներ են Հայաստանի տարբեր քաղաքներում: Գլխավոր միջոցառումը՝ տոնական համերգը, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում կանցկացվի:Կառավարությունը դրանց կազմակերպման համար բյուջեից ավելի քան 1,3 միլիարդ դրամ՝ 3,6 միլիոն դոլար է հատկացրել: