Մատչելիության հղումներ

Գիշերը Կրասնոդարում ԱԹՍ-ն հարվածել է բազմաբնակարան շենքին

Անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա, տուժել է երեք մարդ,հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

ASTRA-ի տվյալներով՝ Կրասնոդարում հարվածից տուժած շենքից շուրջ երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվում են ռազմական նշանակության ձեռնարկություններ՝ «Կասկադ» Կրասնոդարի սարքաշինական գործարանը, իսկ մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա՝ «Կրասնոդար-Կենտրոնական» օդանավակայանը։

Անօդաչու սարքերի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել նաև Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում, սակայն առավոտյան հրդեհը մարվել է։

Բացի այդ, հաղորդվել է գազատարի գործունեության խափանման մասին։

Կիևը մինչ այժմ պաշտոնապես չի մեկնաբանել հարվածների վերաբերյալ տեղեկությունները։

XS
SM
MD
LG