Մատչելիության հղումներ

Ղազախստանում զորավարժության ժամանակ առնվազն 9 զինծառայող է զոհվել

Զորավարժություններ Ղազախստանում, արխիվ
Զորավարժություններ Ղազախստանում, արխիվ

Այսօր Ղազախստանում ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ Կասպից ծովի առափնյա շրջանում եղանակային պայմանների վատթարացման և քամու ուժգնացման հետևանքով 19 զինծառայողներ հայտնվել են ծովում, նրանցից առնվազն 9-ը զոհվել են, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը:

Զինծառայողներից երեքը փրկվել են, նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսներին դեռ փնտրում են: Որոնողա-փրկարարական աշխատանքներում ընդգրկված են ռազմածովային ուժերի, արտակարգ իրավիճակների նախարարության, օդուժի ստորաբաժանումներ և այլ համապատասխան ծառայություններ:

Բոլոր հանգամանքները պարզելու և որոնողա-փրկարարական աշխատանքները համակարգելու նպատակով դեպքի վայր է մեկնել պաշտպանության նախարարության հանձնաժողովը՝ նախարար Դաուրեն Կոսանովի գլխավորությամբ:


XS
SM
MD
LG