Մատչելիության հղումներ

Ղազախստանում օգոստոսի 23-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Արխիվ
Արխիվ

Ղազախստանում օգոստոսի 23-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն․ այդ մասին հրամանագիրը նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր է ստորագրել՝ այսօրվանից ուժի մեջ մտած նոր սահմանադրության համաձայն։

Ըստ նոր Սահմանադրության՝ Ղազախստանի նախկին երկպալատ խորհրդարանը դառնում է ավելի փոքր, մեկպալատ օրենսդիր մարմին, որտեղ կստեղծվի նաև փոխնախագահի նոր պաշտոն։

2019-ին պաշտոնը ստանձնելուց հետո Տոկաևը խզել է հարաբերությունները իր նախորդի՝ Նուրսուլթան Նազարբաևի հետ՝ պնդելով, թե նրա մտերիմներն էին կազմակերպել 2022 թվականի զանգվածային անկարգությունները, որոնք հարյուրավոր մարդկանց կյանք խլեցին։

Անցյալ ամիս Նազարբաևի կողմից հիմնադրված «Ամանատ» կուսակցությունը, որը տասնամյակներ շարունակ գերիշխող դիրք ուներ երկրի քաղաքական դաշտում, միավորվեց նորաստեղծ «Ադիլետ» կուսակցության հետ, որը գլխավորում են նախագահ Տոկաևի մտերիմները։

XS
SM
MD
LG