Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում:
Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ապրիլի 9-ին տեղի կունենա երկու երկրների ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում:
Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:
Այսօր էլ Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը և տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը Ադրբեջանում հանդիպել են Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանի նախագահը այսօր Բաքու ժամանած ղազախական պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, այդ թվում՝ «Թրամփի ուղու» իրագործման, ինչպես նաև «երրորդ երկրներում համատեղ ադրբեջանա-ղազախական ներդրումների հնարավորության» հեռանկարները։