Մատչելիության հղումներ

Ղարիբաբադի․ Մենք կասեցրել ենք Իսլամաբադի հուշագրով ստանձնած մեր պարտավորությունները

«Իրանը կասեցրել է Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ագրեսիվ գործողությունների միջոցով խախտել է իր սեփական պարտավորությունները»,- իրանական կիսապաշտոնական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին:

ԱՄՆ-ի հետ բանակցությունների ապագայի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ղարիբաբադին «Թասնիմ»-ի փոխանցմամբ այսօր հայտարարել է, որ «Իրանը բանակցություններ էր վարում, երբ Վաշինգտոնը խախտեց Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած իր պարտավորությունները՝ ագրեսիվ գործողություններ սկսելով»։

Փոխարտգործնախարարը ընդգծել է, որ Իրանի ներկայիս գործողությունների ուղղությունը երկրի «վճռական պաշտպանությունն է»:

Ղարիբաբադին հավելել է, որ ԱՄՆ-ն «ոտնահարել և դադարեցրել է իր բոլոր պարտավորությունների կատարումը»՝ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի շրջանակում։

«Մենք նույնպես կասեցրել ենք Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած մեր պարտավորությունները և այլևս չենք իրականացնում դրանք», - հայտարարել է նա։

XS
SM
MD
LG