Մատչելիության հղումներ

Գերմանիայում այս ամառ ծայրահեղ շոգից մահացել է մոտ 14 հազար մարդ

Գերմանիայում այս տարի մինչև այժմ ծայրահեղ շոգի պատճառով մահացել է մոտ 14 հազար մարդ։ Այս տվյաները հայտնել է երկրի հանրային առողջապահության ինստիտուտը։

Ռոբերտ Կոխի ինստիտուտի՝ շոգի հետևանքով մահացության վերաբերյալ վերջին զեկույցի համաձայն, որը ներառում է ապրիլի 6-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածը, դա կազմում է գրեթե 17 մահ՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով։

Այս տարվա ցուցանիշն արդեն զգալիորեն գերազանցում է նախորդ տասնամյակի տարիների մեծ մասի ամբողջական տարեկան ցուցանիշները։ Հատկապես բարձր թվեր գրանցվել էին 2018-ին՝ շոգից մոտ 9 հազար 400 մահվան դեպքով, և 2019-ին՝ 7 հազար 600 դեպքով:

Շոգի հետևանքով մահերի ամենամեծ թիվը՝ մոտ 7 հազար 40 դեպք, գրանցվել է 85 և բարձր տարիքի մարդկանց շրջանում։

Ինստիտուտի տվյալներով՝ այս տարի մինչև այժմ գնահատված 14 հազար մահից մոտ 9 հազար 600-ը գրանցվել է միայն հունիսի 22-28-ն ընկած մեկ շաբաթվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածում Գերմանիայի շատ շրջաններում ջերմաստիճանը մոտեցել էր 40 աստիճան Ցելսիուսի։


XS
SM
MD
LG