Մատչելիության հղումներ

Գերմանական երկու նավ Կարմիր ծով են մեկնում՝ Հորմուզում հնարավոր ռազմական առաքելությանը միանալու․ նախարար

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուս, արխիվ
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուս, արխիվ

Գերմանական երկու նավ ուղևորվում է Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր ռազմական առաքելությանը միանալու, Reuters-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Հենց հիմա մեր ականազերծող «Ֆուլդա»-ն և բեռնանավ «Մոսել»-ը անցնում են Սուեզի ջրանցքով՝ ուղևորվելով դեպի Կարմիր ծով», - Բրյուսելում լրագրողներին հայտնել է Պիստորիուսը։

Նախարարի խոսքով՝ ականազերծման որևէ գործողության մասնակցելու համար անհրաժեշտ կլինի Իրանի և Օմանի համաձայնությունը։ Նա հավելել է, որ ցանկացած առաքելություն կախված կլինի նաև Իրանի և Միացյալ Նահանգների միջև հետագա բանակցությունների ընթացքից։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հինգերորդ կետը սահմանում է, որ Հորմուզի նեղուցի անցանելիությունն ապահովելու համար Իրանը պետք է 30 օրվա ընթացքում ականազերծի նեղուցը և վերացնի «տեխնիկական և ռազմական խոչընդոտները»։


​
XS
SM
MD
LG