Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել։ Բոլոր լողամիջոցների ելքը ծով փակվել է։
Այս մասին հաղոդրել է քաղաքապետ Ալեքսեյ Բոգոդիստովը՝ խորհուրդ տալով մարդկանց լքել լողափերն ու ծովափնյա զբոսավայրերը, ծովի մոտ բաց տարածքում չգտնվել և պատսպարվել պատուհաններ չունեցող տարածքներում։
Մի քանի օր առաջ Սև ծովի ափին գտնվող Գելենջիկ հանգստավայրում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել էր յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, ևս 40 մարդ վիրավորվել էր։