Մատչելիության հղումներ

Գալուզինը հանդիպել է Ադրբեջանի դեսպանի հետ

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզին, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն այսօր հանդիպել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են հուլիսին երկու երկրների արտգործնախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ լիարժեք մշակութային երկխոսության վերականգնումն ու հումանիտար խնդիրների լուծումը։

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վերջին ամիսներին վերստին լարված էին։ Բաքուն մի քանի անգամ բողոք է հայտնել Մոսկվային, այդ թվում՝ Ուկրաինայում ադրբեջանական SOCAR-ի օբյեկտներին հասցված հարվածների և ռուսական մեդիայում Ադրբեջանի ղեկավարության հասցեին հնչած հայտարարությունների պատճառով։

Հուլիսին երկու երկրների արտգործնախարարները Մոսկվայում քննարկել էին հարաբերություններում կուտակված խնդիրներն ու շփումների վերականգնումը և հայտարարել՝ դիվանագիտական ճգնաժամն անցյալում է:

XS
SM
MD
LG