Ֆրանսիայում առնվազն երկու մարդ է մահացել, երբ երկարատև շոգից հետո գիշերը ուժեղ ամպրոպներ և փոթորիկներ են սկսվել։ Հաղորդվում է, որ ուրբաթ օրը մոտ 53 հազար սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
AFP-ի փոխանցմամբ՝ մի կին մահացել է, երբ նրա վրա ծառ է ընկել, մի տղամարդու էլ այրված գտել են կայծակի հարվածից հետո հրդեհված արհեստանոցում: