Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ռազմավարական բալիստիկ հրթիռ է փորձարկել

Ֆրանսիական ատոմային սուզանավ, արխիվ
Ֆրանսիական ատոմային սուզանավ, արխիվ

Ֆրանսիայում նախագահ Էմանյուել Մակրոնի ներկայությամբ այսօր իրականացվել է M51.3 ռազմավարական բալիստիկ հրթիռի առաջին փորձնական արձակումը Le Vigilant ատոմային սուզանավից:

Հրթիռը փորձարկման ժամանակ չի կրել միջուկային լիցք, թեև կարող է: Այն ընկել է Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում՝ ափից մի քանի հարյուր կիլոմետր հեռու:

Մակրոնը X սոցիալական ցանցում հրապարակել է հրթիռի արձակման տեսանյութը՝ նշելով, որ հետևել է դրան Auvergne ֆրեգատից: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ «շատ քիչ երկրներ են տիրապետում նման վարպետության», և հրթիռի արձակումն անվանել է «զսպման մեր համակարգի հուսալիության նոր ցուցադրում»:

«Ազատ լինելու համար պետք է վախ ներշնչել: Իսկ վախ ներշնչելու համար պետք է լինել հզոր», - գրել է Մակրոնը:

Ֆրանսիան միջուկային զինանոց ունեցող ԵՄ միակ երկիրն է: Երկրի իշխանությունները հայտարարել են Եվրամիության մի շարք այլ երկրներ «միջուկային հովանոցի» տակ վերցնելու պատրաստակամության մասին: Ռազմավարական սուզանավերը Ֆրանսիայի միջուկային ուժերի հիմքն են կազմում:

Նոր հրթիռը մինչև 10 հազար կիլոմետր հեռահարության М51 ռազմավարական բալիստիկ հրթիռի մոդիֆիկացիան է:



​
XS
SM
MD
LG