«Ֆրանսիան պատրաստ է օգնել՝ Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցմանը, բայց միայն այն դեպքում, երբ իրավիճակը «կհանդարտվի», - հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը։
«Մենք հակամարտության կողմ չենք, ուստի Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցը բացելու կամ ազատագրելու գործողություններին», - ասել է Մակրոնը, հավելելով՝ «այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ երբ իրավիճակը հանդարտվի... մենք պատրաստ ենք մյուս երկրների հետ միասին, պատասխանատվություն կրել նավերի ուղեկցման համար»։
Հայտարարությունից օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ դաշնակիցները օգնեն ապահովել նավթի տարանցումը նեղուցով, որը Իրանը փաստացի երրորդ շաբաթն է՝ փակ է պահում՝ ԱՄՆ-Իսրայելի հարվածներին ի պատասխան։