«Ֆրանսիան, Լիտվան և Լեհաստանը հաջորդ շաբաթ զորավարժություններ կանցկացնեն, որոնց ընթացքում երեք երկրների հետևակային ստորաբաժանումները կհամակարգեն համատեղ գործողությունների իրականացումը»,- հաղորդում է Լիտվայի Պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությունները կշարունակվեն տասը օր և կընթանան այսպես կոչված «Սուվալկիի միջանցքի» տարածքում։
Լեհաստանի և Լիտվայի սահմանին գտնվող «Սուվալկիի միջանցքը» Բելառուսի և Ռուսաստանի Կալինինգրադի մարզի միջև գտնվող ամենանեղ հատվածն է, որով բալթյան պետությունները միանում են ԵՄ տարածքին։