Մատչելիության հղումներ

«Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան «կրակի հետ են խաղում»՝ Ուկրաինային զգայուն հրթիռային տեխնոլոգիաներ տրամադրելով։ Նա նախազգուշացրել է, որ այդ քայլը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Փարիզի և Լոնդոնի համար։

Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները խոստացել էին Ուկրաինային տրամադրել ավելի մեծ ռազմական աջակցություն՝ այդ թվում՝ հասանելիություն գաղտնի տեխնոլոգիաներին և հակաօդային պաշտպանության հրթիռների ավելի արագ մատակարարումներ։

Մեծ Բրիտանիան հայտարարել էր նաև, որ Կիևին հասանելիություն կտրամադրի գաղտնի տեխնոլոգիաներին՝ սեփական արտադրությունը սկսելու համար։ Խոսքը Storm Shadow հեռահար թևավոր հրթիռների մասին է, որոնք կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին։

Ֆրանսիան արդեն տվել է իր համաձայնությունը՝ այդ եվրոպական հրթիռի արտադրության տեխնոլոգիան Ուկրաինային արտոնագրելու վերաբերյալ։

XS
SM
MD
LG