Մատչելիության հղումներ

ԳՇ պետը եվրոպացի զինվորականների հետ քննարկել է համագործակցության հարցեր


Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել եվրոպացի զինվորականների հետ։

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալը և Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար Պիեր Շիլլը, ՊՆ-ի հաղորդմամբ, քննարկել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով:

Բացի այդ, հաղորդվում է, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Հանդիպում է եղել նաև Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար Գեորգիոս Կոստիդիսի հետ։
Քննարկվել են փոխգործակցությանն ու զինծառայողների վերապատրաստմանը վերաբերող հարցեր։

Օրերս էլ հայկական պատվիրակությունը մասնակցել էր Բեռլինում անցկացվող «ILA Berlin 2024» ցուցահանդեսին։

Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը հանդիպումներ էր ունեցել Գերմանիայի պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք էին բերվել մի շարք պայմանավորվածություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG