Մատչելիության հղումներ

Fox News. «Թրամփը սպառնում է ռմբակոծել նաև Օմանը»

«Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սպառնացել է ռմբակոծել Օմանի տարածքը»,- հաղորդում է Financial Times պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ այս մասին հայտնել է Թրամփի հետ հարցազրույց վարած Fox News-ի թղթակից Թրեյ Յինգստը։

«Ես հարց ուղղեցի նախագահին՝ Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ Օմանի և Իրանի միջև ընթացող զուգահեռ բանակցությունների մասին։ Դրան ի պաստասխան Թրամփը նշեց. «Եթե Օմանը մեզ խանգարի՝ կռմբակոծենք նրանց»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն այսօր հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կարգավիճակի շուրջ Օմանի հետ բանակցությունները շարունակվում են:

«Օմանի հետ բանակցությունները ձգձգվում են՝ հարցի բարդության, բազմաթիվ կողմերի ներգրավվածության և գործընթացը խաթարել փորձող երկրների պատճառով»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային՝ նշելով, որ «կողմերն այժմ մտքեր են փոխանակում համատեղ հայտարարության տեքստի շուրջ»:


XS
SM
MD
LG