Մատչելիության հղումներ

Ֆլորիդայի օդանավակայանը վերանվանվել է նախագահ Թրամփի անունով

Հինգշաբթի օրը Ֆլորիդայի Փալմ Բիչի միջազգային օդանավակայանը վերանվանվել է նախագահ Դոնալդ Թրամփի անունով:

«Սա շուտով կլինի աշխարհի ամենամեծ և ամենատպավորիչ օդանավակայաններից մեկը», - Truth Social-ում գրել է Թրամփը՝ արձագանքելով օդանավակայանի անվան փոփոխությանը։

Օդանավակայանի վերանվանման մասին օրենքը ստորագրել է Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը։

Նշվում է, որ օդանավակայանից դուրս եկող գլխավոր ճանապարհն արդեն կոչվում է «Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի բուլվար»։

Եվ այժմ Փալմ Բիչ թռչող յուրաքանչյուր ուղևորի տոմսի վրա կտեսնեք «DJT» գրառումը։

XS
SM
MD
LG