Ֆլորիան Էսկյուդիեն նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան։
Նորանշանակ դեսպանը X-ում գրել է. «Ինչ հաճելի է սեպտեմբերյան գեղեցիկ արևի ներքո Հայաստանում այդքան ջերմ ընդունելության արժանանալը։ Անհամբեր սպասում եմ հայերի և հայուհիների հետ հանդիպումներին ու նրանց ճանաչելուն։
Հպարտ եմ, որ շուտով իմ ներդրումն եմ ունենալու Ֆրանսիայի և Հայաստանի սիրո պատմության մեջ»:
Դիվանագետը մասնագիտացված է կիբերանվտանգության և ռազմավարական հարցերում:
Օրերս վարչապետն ընդունել էր Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Օլիվիե Դըկոտինյիին:
Կառավարության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր երկու երկրների միջև «ռազմավարական գործընկերության հաստատման, ինչպես նաև տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ուղղություններով կապերի խորացման ու ընդլայնման փաստը»: