2020 թվականի պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ հայտնված Ֆիզուլիի շրջանում ադրբեջանցի սակրավոր է զոհվել։
Այս մասին հաղորդում է APA գործակալությունը։ «Միջադեպը տեղի է ունեցել այսօր Աշաղի Աբդուրախմանլի գյուղի մերձակայքում։ Հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհվել է Ականազերծման ազգային գործակալության աշխատակից 30-ամյա Մուղան Մաթիլին»,- հաղորդում են ադրբեջանական աղբյուրները։