Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը կիրակի հայտնել է երկրի հարավ-արևելքում անօդաչու թռչող սարքերի կողմից տարածքի ենթադրյալ խախտման մասին:
«Մենք այս հարցին շատ լուրջ ենք վերաբերվում»,- սոցցանցում գրել է պաշտպանության նախարար Անտտի Հաքանենը՝ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է։
Անօդաչու թռչող սարքերից մեկը Կուվոլա քաղաքից հյուսիս է ընկել, իսկ մյուսը՝ քաղաքից արևելք:
Այս շաբաթվա սկզբին բալթյան երկրները՝ Էստոնիան, Լատվիան և Լիտվան, հայտարարեցին, որ ուկրաինական մի քանի անօդաչու թռչող սարքեր վթարի են ենթարկվել իրենց տարածքում: