Մատչելիության հղումներ

Ֆիդան․ «Մեքայի դաշինքին այլ երկրներ ևս կարող են միանալ»

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն այսօր հայտարարել է, որ ճանապարհային քարտեզ է մշակվում, որը հնարավորություն կտա երրորդ երկրներին միանալ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի եռակողմ ռազմական դաշինքին։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը, սակայն չի հստակեցրել, թե որ երկրներն առաջիկայում կկարողանան անդամակցել եռակողմ դաշինքին։

Մերձավոր Արևելքի երեք խոշորագույն սուննի մահմեդական պետությունները ռազմական դաշինքի ստեղծման մասին համաձայնագիրը ստարագրել էին օգոստոսի 7-ին Մեքայում։

Այսօր Ստամբուլում կայացել է «Մեքայի դաշինքի» համակարգող մարմնի՝ քաղաքական կոմիտեի առաջին նիստը։

XS
SM
MD
LG