Մատչելիության հղումներ

Ֆիդան. Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր

Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել էԹուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

«Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո, հուսով ենք, որ այժմ հրադադար կա, հրադադար, որը լավ է գործում»,- նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շարունակելով.
«Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։ Աջակցելով այս գործընթացին՝ մենք հաշվի ենք առնում անվտանգության և տնտեսական ճարտարապետության հեռանկարը»:

Անկարայից քանիցս հայտարարել էին՝ «Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, մենք պատրաստ կլինենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»:

Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ:


XS
SM
MD
LG