Մատչելիության հղումներ

Զորավարժություններ ՀՀ ԶՈՒ-ում


«Բաղրամյան» զորավարժարանում՝ ռազմական տեխնիկայի ցուցադրություն, մարտական հրաձգություն, 28-ը մարտի, 2024թ․
«Բաղրամյան» զորավարժարանում՝ ռազմական տեխնիկայի ցուցադրություն, մարտական հրաձգություն, 28-ը մարտի, 2024թ․

Հայաստանի զինված ուժերում այսօր ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ են մեկնարկել։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ զորավարժության նպատակն է ստուգել ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական հնարավորությունները, բարձրացնել աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների շտաբների ներդաշնակման մակարդակը, սպաների գործնական հմտությունները:

Անցկացվելու են նաև մեծաքանակ մարտավարական և մարտավարամասնագիտական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ, ավտոմատ կառավարման համակարգերի ու արդի տեխնոլոգիաներով հագեցած վարժասարքերի կիրառմամբ:

XS
SM
MD
LG