Մատչելիության հղումներ

Ռուսաստանում անհայտ անձինք կրակել են ՃՈ ջոկատի վրա. կա 7 զոհ (լրացված)


Դեպքի վայրը՝ Կարաչայ-Չերքեզիայում, 29 ապրիլի, 2024 թ.
Դեպքի վայրը՝ Կարաչայ-Չերքեզիայում, 29 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանում՝ Կարաչայ-Չերքեզիայում, անհայտ անձինք հարձակվել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վրա՝ նրանց ուղղությամբ պայթուցիկ նետելով և ավտոմատներից կրակելով։ Զոհվել է երկու ոստիկան, վիրավորվել է չորս իրավապահ։ Հինգ հարձակվողները սպանվել են պատասխան կրակից, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ տարածքային վարչությունը։

Հստակեցվում է, որ մահացած ոստիկանները ՌԴ ՆԳՆ Կուրգանի շրջանի համար գործուղված աշխատակիցներ են եղել։

Հարձակումը տեղի է ունեցել ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակվողները մեքենայով հասել են ճանապարհային ոստիկանության ժամանակավոր տեղամաս, պայթուցիկ սարք են նետել ոստիկանների ուղղությամբ և կրակ բացել։

Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի նկատմամբ ոտնձգություն կատարելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու հոդվածներով։

Ռուսաստանի քննչական կոմիտեի տարծաշրջանային վարչությունը հաղորդում է, որ հարձակվողները ենթադրաբար ապրիլի 22-ին տեղի ունեցած նմանանտիպ միաջադեպի մասնակիցներն են։

Ապրիլի 22-ին ոստիկանության պարեկային ծառայության հենակետի գնդակոծության հետևանքով երկու ոստիկան էր զոհվել, ևս մեկը ծանր վիրավորվել էր։

Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունը Հյուսիսային Կովկասի ՌԴ դաշնային օկրուգի մաս է կազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG