Մատչելիության հղումներ

Եթե Երևանը և Բաքուն հասնեն խաղաղության, Թուրքիա–Հայաստան սահմանները կբացվեն. Շամիլ Այրմ

Եթե Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն խաղաղության և երկարաժամկետ կարգավորման, Թուրքիա–Հայաստան սահմանները կբացվեն։ APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիա–Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Շամիլ Այրմը, որ Միլի Մեջլիսում մասնկացում էր Ադրբեջանի, Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության խորհրդարանների աշխատանքային խմբերի համատեղ նիստին:

Նրա խոսքով՝ Թուրքիա–Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցությունը ռազմավարական նշանակություն ունի ինչպես տարածաշրջանային մակարդակով, այնպես էլ թուրքական աշխարհի շրջանակում։

Այրմը ընդգծել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության ֆոնին Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ գործողությունները կարևոր դեր են խաղում տարածաշրջանում կայունությունն ապահովելու գործում։
Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ թուրք բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ադրբեջանի դերը էներգետիկայի, անվտանգության և առևտրի ոլորտներում, ինչպես նաև Թուրքիայի ռազմավարական դիրքը որպես էներգետիկ հանգույց, կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։

XS
SM
MD
LG