Մատչելիության հղումներ

Էստոնիայի ԱԳՆ. Միրզոյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել՝ Ռուսաստանի հետ սահմանային միջադեպի առնչությամբ


Երևանում Ռուսաստանի դեսպանին խորհրդակցությունների համար Մոսկվա կանչելու ֆոնին հեռախոսով զրուցել են Հայաստանի ու Էստոնիայի արտգործնախարարները։

Էստոնացի դիվանագետը X-ի իր էջում գրել է, թե Արարատ Միրզոյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել Տալլինին Ռուսաստանի հետ սահմանային միջադեպի առնչությամբ։ Հայկական կողմի հաղորդագրությունում այդ մասին խոսք չկա։

Միջադեպը, որի մասին խոսել է էստոնացի դիվանագետը, տեղի էր ունեցել երեկ։ Էստոնական սահմանային ծառայությունը հայտնել էր, թե իրենց ռուս գործընկերները 24 նավիգացիոն օղակներ են հանել Նարվա գետի էստոնական ափից։ Էստոնիայի իշխանությունների հաղորդմամբ՝ Ռուսաստանը վիճարկում է այդ տարածքը՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ հարձակում սկսելուց ի վեր։

Տեղի ունեցածը դատապարտել են Եվրամիության առաջնորդները՝ սա համարելով Ռուսաստանի կողմից սադրիչ քայլ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG