«Ես հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է»,- շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին, ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ շարունակելով. - «Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայ ժողովրդի ընտրությունը՝ հօգուտ ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստանի»:
«Այսօր մենք նաև սկսում ենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբի շրջանակում՝ մեր գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար»,- ընդգծել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ձայները բաշխվում են հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» - 727 հազար 827 ձայն, 49.825 տոկոս;
«Ուժեղ Հայաստան» - 340 հազար 88 ձայն, 23.281 տոկոս;
«Հայաստան» դաշինք - 145 հազար 113 ձայն, 9.934 տոկոս;
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 58 հազար 378 ձայն, 3.996 տոկոս:
Ըստ այս նախնական արդյունքների՝ ԲՀԿ-ին 0.004 տոկոս չի բավարարում անցողիկ 4 տոկոսի շեմը հաղթահարելու համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարել է, որ դիմելու է վերահաշվարկի համար: