Մատչելիության հղումներ

Երրորդ օրն անընդմեջ Իսրայելում բողոքի լայնամասշտաբ ցույցեր են


Երրորդ օրն անընդմեջ Իսրայելում շարունակվում են բողոքի լայնամասշտաբ ցույցերը։

Թել Ավիվում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ կոչ անելով կառավարությանը հասնել հրադադարի, որը կվերադարձնի Գազայում պահվող գերիներին:

Երկրում դժգոհության նոր ալիք է բարձրացել իսրայելցի վեց պատանդների մարմինների հայտնաբերման ֆոնին, որոնք Գազայի հատվածում էին պահվում անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին ծայրահեղական «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորում) զինյալների հարձակումից ի վեր։

Բազմաթիվ իսրայելցիներ մեղադրում են վարչապետ Բենիամին Նեթանյահուին պատանդների մահվան թվի աճի համար։

Ակցիաներին զուգահեռ ԱՄՆ-ն հայտարարում է, որ աշխատում է եգիպտացի և քաթարցի գործընկերների հետ հրադադարի և պատանդների վերադարձի նոր համաձայնագրի վրա: Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պլանավորում է սեպտեմբերի 4-ին հանդիպել՝ քննարկելու պատերազմական իրավիճակը։

XS
SM
MD
LG