Մատչելիության հղումներ

Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. Օվերչուկ

ԵՄ-ին հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական Միության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի, TASS-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Հայերը պատրա՞ստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Հնարավոր է՝ հայերը նույնպես ստիպված լինեն իրենց տալ այս հարցը: Ամեն դեպքում, իհարկե, բազմիցս ասվել է, որ մեկ կամ մյուս ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայ ժողովրդի ընտրությունն է», - հավելել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Օվերչուկը նաև հավելել է. «Եվ այստեղ, ակնհայտ է, որ որոշ որոշումներ պետք է կայացվեն որոշակի պահի, քանի որ, իրոք, սա շատ է քննարկվել, թե՛ այստեղ, թե՛ Հայաստանում: Նիկոլ Վովաևիչը [Փաշինյանը] խոսել է այս մասին. բոլորը հասկանում են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումների անդամ: Հետևաբար, եթե նման ընտրություն երբևէ կատարվի, այն կլինի համապարփակ՝ հաշվի առնելով այն դինամիկան, որը մենք այսօր տեսնում ենք Եվրամիության փոփոխվող բնույթում»:

XS
SM
MD
LG