Մատչելիության հղումներ

Երևանը մերժել է հավատարմագրել մի քանի ռուս դիտորդների ընտրությունների համար. Զախարովա

Երևանը մերժել է հավատարմագրել մի քանի ռուս դիտորդների հունիսի 7-ի ընտրություններում, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, հավելելով՝ Մոսկվան մերժման պատճառների մասին պաշտոնական պատասխան չի ստացել Երևանից։

«Ցավոք, մեր հայ գործընկերները ոչ պաշտոնապես տեղեկացրել են մեզ առաքելության մեջ մի շարք ռուս քաղաքացիների ներգրավման անցանկալիության մասին։ Նրանց թվում են Պետդումայի երեք պատգամավորներ և Կարաչայ-Չերքեզիայի Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը», - ասել է Զախարովան։

Արտգործնախարարության խոսնակը նաև հայտարարել է, որ Մոսկվան «պատրաստ չէ ընդունել այս տրամաբանությունը և ստիպված կլինի հաշվի առնել դա Երևանի հետ իր ապագա աշխատանքում»։

«Ռուսներին հավատարմագրումը մերժելու որոշումը խոր ափսոսանք է առաջացնում և մեզ շփոթության մեջ է թողնում», - նշել է Զախարովան։



XS
SM
MD
LG