Մատչելիության հղումներ

Մեր տեսլականը պարզ է՝ հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում՝ տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ. Միրզոյան


Հայաստանի տեսլականը պարզ է՝ կարգավորել հարաբերությունները երկու հարևանների հետ՝ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ և փոխադարձ տարածքային պահանջների բացառմամբ, և խորացնել ավանդաբար բարեկամական հարաբերությունները մյուսների հետ, Երևանում «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Մինչ մենք շարժվում ենք աշխարհաքաղաքական փոփոխվող միջավայրում, Հայաստանը շարունակում է հաստատակամ մնալ իր գործընկերություններն ամրապնդելու գործում նաև տարածաշրջանից անդին։ Մենք հաստատել ենք ամուր և ռազմավարական գործընկերություններ՝ Միացյալ Նահանգներից մինչև Եվրոպա և Ասիա», - ասաց Արարատ Միրզոյանը:

Ֆորումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի և Հունգարիայի արտգործնախարարը, Սլովակիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG