Մատչելիության հղումներ

Երևանում 17 անձ բերման է ենթարկվել

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երևանում 17 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ապօրինի կայանտեղիների և գումար շորթելու կասկածանքով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:

Տեղափոխված անձանցից 10-ը կասկածվում են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու մեջ, 7-ը՝ այլ անձանցից ապօրինի գումար պահանջելու կամ շորթելու։

Նրանք բերման են ենթարկվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի ու համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ հսկողական միջոցառման արդյունքում:

XS
SM
MD
LG