Մատչելիության հղումներ

Երևան-Մինվոդի օդանավը թռիչքից հետո վերադարձել է «Զվարթնոց»՝ «տեխնիկական պատճառներով»

«Ազիմուտ» ավիաընկերության օդանավ, արխիվ
«Ազիմուտ» ավիաընկերության օդանավ, արխիվ

«Ազիմուտ» ավիաընկերության՝ Երևանից Միներալնիե Վոդի ուղևորվող ինքնաթիռը տեխնիկական պատճառներով վերադարձել է մեկնման օդանավակայան։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ ուղևորների տեղափոխման համար պատրաստվում է պահուստային ինքնաթիռ:

«Հոկտեմբերի 29-ին Երևան–Միներալնիե Վոդի A46030 չվերթն իրականացնող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմը տեխնիկական պատճառներով որոշում է կայացրել վերադառնալ մեկնման օդանավակայան։ Մոսկվայի ժամանակով ժամը 14:24 ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել», - հայտնել են «Ազիմուտ»-ի մամուլի ծառայությունից։

Լրատվամիջոցը փոխանցում է, որ ավիաընկերության պահուստային ինքնաթիռն ուղևորներին Երևանից կտեղափոխի նշանակման օդանավակայան։

«Ազիմուտ» ավիաընկերությունը տեղակայված է Կրասնոդարի և Միներալնիե Վոդիի օդանավակայաններում։ Ավիաընկերության օդանավերի պարկը բաղկացած է 19 Superjet 100 ինքնաթիռից։

«Զվարթնոց» օդանավակայանից մանրամասներ չեն հաղորդում՝ հորդորելով դիմել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին կամ թռիչքն իրականացնող ավիաընկերությանը։ Քաղավիացիայի կոմիտեից էլ հորդորեցին դիմել «Զվարթնոց»։


​
XS
SM
MD
LG