Մատչելիության հղումներ

Ենթադրյալ ահաբեկչություն Իսրայելում․ կա զոհ

Լրացված
Իսրայել, արխիվ
Իսրայել, արխիվ

Կենտրոնական Իսրայելում, Արևմտյան ափին մոտ ենթադրյալ ահաբեկչական հարձակումից մեկ մարդ է զոհվել, հինգը վիրավորվել են, հղում անելով իսրայելական շտապբուժօգնության ծառայությանը, հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ զոհը 35 ամյա տղամարդ է։

Ոստիկանությունից տեղեկացրել են, որ ենթադրյալ հրաձիգը «չեզոքացվել է»։

Պաղեստինյան «Համաս» խմբավորումը պաշտպանել է կատարվածը՝ առանց պատասխանատվություն ստանձնելու հրաձգության համար։

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ անվտանգային իրավիճակի գնահատում է անցկացրել և հետևում է «մահաբեր հրաձգային հարձակմանը»։

Հրաձիգի ինքնության և դրդապատճառների հետ կապված տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

Reuters-ի փոխանցմամբ՝ ոստիկանության զորքերը դեռ դեպքի վայրում են, խուզարկություն է ընթանում։

XS
SM
MD
LG