Մատչելիության հղումներ

Եմենի հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայում օդանավակայանի են հարվածել

Արխիվ
Արխիվ

Եմենի հութիները հայտարարել են, որ երկու անօդաչու թռչող սարքերով հարձակում են գործել Սաուդյան Արաբիայի վրա՝ թիրախավորելով Նաջրանի օդանավակայանում գտնվող «զգայուն թիրախը», հաղորդում է Reuters-ը:

Հութիների զինված խմբավորման խոսնակ Յահյա Սարիին հայտնել է, որ Նաջրանում հարվածել են նաև նավթարդյունահանող Aramco ընկերության օբյեկտը։

Սաուդյան Արաբիան դեռ չի հաստատել հարվածների մասին լուրը:

Եմենի հութիները շիաներ են, որոնք վայելում են Իրանի աջակցությունը և
Իրանի «դիմադրության առանցքի» մաս են կազմում: Հութիները երկրի իշխանությունից անջատ են գործում, վերահսկում են երկրի մեծ մասը և գործում են որպես փաստացի իշխանություն հյուսիսում:

Իրանի դեմ պատերազմի ֆոնին վերջին շրջանում հութիները նաև հայտարարել են, որ արգելափակում են Հնդկական օվկիանոսը Կարմիր ծովին կապող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը:

XS
SM
MD
LG