Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում ավելացրել է անհատների և կազմակերպությունների

Եվրոպական միությունն այսօր հաստատել է նոր սահմանափակող միջոցառումների շարք Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցող անձանց և կազմակերպությունների դեմ։

ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է ընդհանուր առմամբ 34 ֆիզիկական անձի և 47 կազմակերպության, որոնք կապված են օրինակ՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի, նավթի և գազի տանկերներից կազմված ստվերային նավատորմի հետ, հայտնում է Եվրոպական միության խորհուրդը։

Նոր սահմանափակումները հաստատվել են այն ժամանակ, երբ ԵՄ անդամ պետությունների նախարարները քննարկում են ավելի լայնածավալ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։ Այդ մասին հայտարարության մեջ նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:

XS
SM
MD
LG