Մատչելիության հղումներ

ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին

Եվրոպական միությունը պատժամիջոցներ է սահմանել այն անձանց և մեկ կազմակերպության նկատմամբ, որոնք ներգրավված են ուկրաինացի երեխաների արտաքսման, մշակութային ժառանգության յուրացման և քարոզչության մեջ։

«Ցավոք, այդ դատապարտելի գործողություններում ներգրավված ռուս անձինք շարունակում են անպատիժ գործել և հաճախ նրանց աջակցում է հենց կառավարությունը։ Պատերազմի սկզբից ի վեր, ըստ որոշ գնահատականների, Ռուսաստանը արտաքսել և բռնի կերպով տեղափոխել է գրեթե 20,000 ուկրաինացի երեխաների՝ միաժամանակ փորձելով բռնի կերպով ասիմիլացնել և նվազեցնել նրանց ուկրաինական ինքնությունը։ Ռուսաստանի կառավարության հետ կապ ունեցող անձինք ներգրավված են նաև ուկրաինական մշակութային արժեքների յուրացման մեջ, իսկ պետական լրատվամիջոցները տարածում են հակաուկրաինական քարոզչություն»,- նշվում է հայտարարությունում։

ԵՄ-ն նաև խստացրել է ադամանդների ծագման վերահսկման պահանջները՝ պարտադրելով հղկված ադամանդների ներմուծողներին ներկայացնել համապատասխան ստուգման հայտարարություններ, որոնք հաստատում են, որ այդ ադամանդները չեն արդյունահանվել, մշակվել կամ արտադրվել Ռուսաստանում։


XS
SM
MD
LG