Եվրամիությունն այսօր հաստատել է Խաղաղության հիմնադրամից 120 միլիոն եվրոյի օգնության տրամադրումը Մոլդովային՝ օդային պաշտպանության կարողությունները բարելավելու նպատակով։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գումարով նախատեսվում է ֆինանսավորել միջին հեռահարության օդային պաշտպանության համակարգի մատակարարումը՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Մոլդովային տրամադրվող ընդհանուր աջակցությունը հասցնելով 317 միլիոն եվրոյի։
Ավելի վաղ Բրյուսելը նաև Հայաստանին էր 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրել այս հիմնադրամից։