Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ակնկալում է՝ Meta-ն Եվրոպայում կսահմանափակի երեխաների համար «կախվածություն առաջացնող» գործառույթները

Եվրամիությունն ակնկալում է, որ Meta-ն Եվրոպայում ևս կսահմանափակի իր հարթակների՝ երեխաների և դեռահասների համար «կախվածություն առաջացնող» գործառույթները։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ընկերությունը ԱՄՆ-ի մի շարք նահանգներում համաձայնել է սահմանափակումներ մտցնել դեռահասների՝ Facebook-ից և Instagram-ից օգտվելու հարցում։ Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենյեն լրագրողներին հայտնել է, որ ԵՄ-ն նախորդ ամիս Meta-ին պարտավորեցրել էր իր հարթակներն ավելի անվտանգ դարձնել երեխաների համար՝ հակառակ դեպքում սպառնալով խոշոր տուգանքներով։

«Գնդակը Meta-ի դաշտում է։ Meta-ն գիտի, թե ինչ ենք մենք ակնկալում իրենից։ Այժմ ընկերությունը պետք է Եվրամիությունում ներկայացնի համապատասխան պարտավորություններ՝ այստեղ նույնպես մեր երեխաներին պաշտպանելու համար», - ասել է Ռենյեն։

Եվրահանձնաժողովը Meta-ի նկատմամբ հետաքննություն է սկսել՝ ուսումնասիրելով, թե արդյոք Facebook-ի և Instagram-ի դիզայնը կարող է նպաստել երեխաների և դեռահասների կախվածություն առաջացնող վարքագծին։

Հուլիսին Եվրահանձնաժողովը Meta-ին նախնական եզրակացություն էր ներկայացրել՝ պնդելով, որ ընկերությունը պետք է ավելի արդյունավետ միջոցներ կիրառի երեխաների համար իր հարթակներն ավելի անվտանգ դարձնելու համար։


XS
SM
MD
LG