Մատչելիության հղումներ

ԵՄ երկրները պատրաստ չեն նշել Ուկրաինայի միությանը միանալու ամսաթիվը. Կալլաս

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի կարծիքով՝ ԵՄ անդամ երկրների կառավարությունները դեռևս պատրաստ չեն Ուկրաինային Միությանը միանալու կոնկրետ ամսաթիվ տալուն:

Կալլասի մեկնաբանությանը աջակցել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը։ «Այո, մենք հասկանում ենք, որ Ուկրաինան մեզ անհրաժեշտ է Եվրամիությունում, և այո, շատ պետությունների ղեկավարների հետ զրույցներում ես տպավորություն եմ ստանում, որ նրանք պատրաստ չեն ընդունել կոնկրետ ամսաթիվ», - ասել է նա։

Ռինկևիչսը հավելել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին «մեծ մասամբ կապված է խաղաղության համաձայնագրի հետ»։

Շաբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ է ԵՄ-ին Ուկրաինայի միանալու ամսաթիվ՝ որպես Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու անվտանգության երաշխիքների մաս։


XS
SM
MD
LG