Մատչելիության հղումներ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն իր համերաշխությունն է հայտնել Մայր Աթոռին

Էջմիածնի Մայր տաճարը
Էջմիածնի Մայր տաճարը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը իր խորը մտահոգությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունների, այդ թվում «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահների ձեռնարկած գործողությունների և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունների մասին տեղեկությունների առթիվ»։ Այս մասին նշված է խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյի հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է կազմակերպության պաշտոնական կայքում։

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը համերաշխ է Հայ Առաքելական եկեղեցու հետ, որի պատմական և հաստատուն դերակատարությունը նպաստել է հայ ժողովրդի հոգևոր կյանքի և դիմադրողականության ամրապնդմանը, ինչպես նաև համաշխարհային քրիստոնեական միասնության հաստատմանը», - նշել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ղեկավարը։

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Հայաստանի իշխանություններին «ապահովել բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունն ու օրինական իրավունքները, զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են դիտվել որպես կրոնական կառույցների թիրախավորում կամ նրանց հանդեպ հանրային թշնամանքի հրահրում»։



XS
SM
MD
LG